Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վիգեն Սարգսյանն ընտրվել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի նախագահ

Վիգեն Սարգսյանն ընտրվել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի նախագահ
02.03.2017 | 23:01

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Պնախարար Վիգեն Սարգսյանն ընտրվեց հիմնադրամի խորհրդի նախագահ, իսկ հիմնադրամի տնօրեն՝ ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը: Հիմնադրամը բաղկացած է 9 հոգուց, երեքին ընտրում է կառավարությունը, երեքին՝ Կենտրոնական բանկը, երեքին՝ հասարակական կազմակերպությունները, որ զբաղվում են զինծառայողների պաշտպանությամբ:


Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ խորհրդում կա մեկ թափուր տեղ, որը զբաղեցնելու է ընդդիմության ներկայացուցիչ: «Հարցը քննարկելով ընդդիմության հետ՝ նպատակահարմար ենք համարել թողնել խորհրդարանական ընտրություններից հետո»,- ասաց նա: Վարուժան Ավետիքյանը ներկայացրեց 2017-ի բյուջեն: Այս տարվա համար նախատեսված է 1 միլիարդ 731 միլիոն դրամի ծախս, որը հաստատվեց խորհրդի կողմից:
Նիստում հաստատվեց հաստիքացուցակը՝ հաշվապահ, կայքէջի պատասխանատու, ռիսկերի կառավարիչ և այլ հաստիքներ:

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ